տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը Թրամփի սկանդալային նամակն աղբամանն է նետել. Ահմեթ Հաքան

Էրդողանը Թրամփի սկանդալային նամակն աղբամանն է նետել. Ահմեթ Հաքան

200
0

Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղարկած սկանդալային նամակը՝ մերժելով նրա առաջարկը:

Այս մասին Twitter-ի էջում գրել է թուրք հայտնի լրագրող Ահմեթ Հաքանը՝ պնդելով, որ տեղեկությունը ստացել է բարձրաստիճան մի պաշտոնյայից:

«Նամակը հոկտեմբերի 9-ին է գրվել: Միջնորդության առաջարկությունը մերժվել է Էրդողանի կողմից, իսկ նամակը՝ նետվել աղբաման: Այդ նամակի լավագույն պատասխանը հոկտեմբերի 9-ին ժամը 16:00-ին տրված պատասխանն է. «խաղաղության ակունք» ռազմագործողությունը»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Հաքանը:

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր Թրամփի նամակը՝ ուղղված Էրդողանին: Ոչ դիվանագիտական ոճով գրված նամակում ԱՄՆ-ի նախագահն Էրդողանին կոչ էր արել համառ  չլինել, հիմար չլինել ու բանակցել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինի հետ, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով:

Աղբյուրը՝ ermeniaber.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here