տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը Թրամփի նամակը աղբամանն է նետել. BBC

Էրդողանը Թրամփի նամակը աղբամանն է նետել. BBC

505
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանը ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփի նամակն «աղբամանն է նետել»: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով հավաստի աղբյուրներին:

Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելուց հետո, հոկտեմբերի 9-ին Էրդողանին ուղղված նամակում Թրամփը գրել է. «Մի՛ եղիր համառ, տղա: Հիմար մի՛ եղիր»:

Թուրքիայի նախագահական աղբյուրները պատմել են BBC-ին, որ նամակը «հիմնավորապես մերժվել է» Էրդողանի կողմից. «Նախագահ Էրդողանը ստացավ նամակը, հիմնավորապես մերժեց այն ու աղբամանը գցեց»:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանին հետևյալ բովանդակությամբ նամակ էր գրել. «Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահ
Անկարա
09-ը հոկտեմբերի, 2019 թ.

Հարգելի պարոն նախագահ,

Եկեք մի լավ պայմանավորվածություն ձեռք բերենք։ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց կոտորելու համար, իսկ ես չեմ ցանկանում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը փլուզելու համար, և ես չեմ լինի։ Ես արդեն իսկ Ձեզ մի փոքր օրինակ եմ տվել հանձինս պաստոր Բրանսոնի։

Ես բավականին ջանք եմ գործադրել Ձեր որոշ խնդիրներ լուծելու համար։ Մի՛ թողեք աշխարհը քանդվի։ Դուք կարող եք հոյակապ լուծում գտնել։ Գեներալ Մազլումը ցանկանում է բանակցել Ձեզ հետ և ցանկանում է այնպիսի զիջումների գնալ, որոնց նախկինում երբեք չէին գնա նրանք։ Ես գաղտնի կերպով կցում եմ ինձ ուղղված նրա նամակը, որը հենց նոր եմ ստացել։

Պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի, եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով։ Հակառակ պարագայում, եթե դրական իրադարձություններ տեղի չունենան, պատմությունը Ձեզ ընդմիշտ կնայի որպես սատանայի։ «Լավ տղա» մի՛ եղիր։ Հիմար մի՛ եղիր։

Կզանգեմ,

Անկեղծորեն»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here