տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը անդրադարձել է ալևիների տների վրա արված ռասիստական գրություններին

Էրդողանը անդրադարձել է ալևիների տների վրա արված ռասիստական գրություններին

113
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում անհայտ անձանց կողմից ալևի քաղաքացիներին պատկանող տների պատերի վրա կատարված ռասիստական գրություններին:

Էրդողանը դեպքի կապակցությամբ մասնավորապես ասել է.

«Որոշ տների դռներին որոշ նշաններ են դրվում, ինչու՞. Պարզ և հստակ ասում եմ. Մեր երկիրը բաժանելու և մասնատելու համար: Թուրքիայում մենք` որպես իշխանություն նմանատիպ որևէ խնդիր չունենք: Թույլ չենք տա, որ թշնամություն սերմանվի: Նրանց նկատմամբ, որոնք գրություններ են թողել այս դռների վրա, մեր անվտանգության բոլոր կազմակերպությունները հատուկ աշխատանքներ են իրականացնում»:

Թուրքիանի նախագահը նշել է, որ բոլորը պետք է զգուշավոր լինեն նմանատիպ նախաձեռնությունների հանդեպ:

Ermenihaber.am