Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Էս երկրում գոնե մի լուսավոր կետ կա՝ դա գրողների տարած միությունն ա և նրա նոր նախագահը։ Գրողների տարած միության նոր նախագահը՝ Էդվարդ Միլիտոնյանը ճանաչված մանկագիր է և նրա հայտնի գրքերից են «Չիպոն»: «Չիպո»-ն պատմություն է մի կրիայի մասին, որը ճանապարհորդում է Հայաստանից Գերմանիա` փոքրիկ տղայի` Արեգի ընտանիքի հետ:
Լինելով Արեգի լավագույն ընկերը, Չիպոն պետք է մեկնի նրա հետ Գերմանիա և այնտեղ ապրի Արեգի տարօրինակ և զվարճալի ընտանիքի հետ: Կրիան ծանոթանում է տղայի մայրիկի, հայրիկի և տատիկի հետ, ով ունի ցինկե արձանիկների հավաքածու: Եվ ամենակարևորը՝ «Չիպո»-ն թարգմանվել է բուլղարերեն և ղրղզերեն: