տուն Լուրեր Բլոգ Էսքան ժամանակ մարմնավաճառներին դիմացել եք, կամրջին էլ կդիմանաք

Էսքան ժամանակ մարմնավաճառներին դիմացել եք, կամրջին էլ կդիմանաք

319
0

002.buj2

Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ես շարունակում եմ զարմանալ մեր չինովնիկների բռի ու անդաստիարակ վարքի վրա: Այս անգամ փայլել է Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Ծերեթելու բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Թեման եղել է փողոցի վրա կառուցվող խիստ անհարմարավետ ու սխալ տեղակայված կամուրջը, որի աստիճանները փակել են երկու մայթերի վրա գտնվող խանութների, վարսավիրանոցների և այլ օբյեկտները մուտքերը: Բացի դրանից, էդ անտեր աստիճանները մարդկանց բաց պատշգամբներից 50 սանտիմետր են հեռու, ու ցանկացած քիչ թե շատ արհեստավարժ գող կարող է ներթափանցել մարդկանց բնակարաններ, էլ չասեմ այն մասին, որ մարդիկ չեն կարողանա ազատ զգալ իրենց՝ իրենց իսկ բնակարանում, որովհետև ցանկացած անցորդ կարող է տեսնել, թե ինչ է կատարվում բնակարանում:

Իհարկե, կարելի էր խուսափել այս ամենից, եթե կամուրջը կառուցվեր քիչ ավելի ներքև՝ Սիթիի մոտ, որտեղ մայթեզրը ավելի լայն է, բայց թե ոնց կլինի, որ Փակ Շուկան Լֆիկին տանուլ տված քաջ Տարոնը հանկարծ համարձակվի ոտնձգություններ անել իրա մեծի վրա…

Սակայն այս ամենի մեջ ինձ ամենաշատը ցնցեց փոխտարոն Դավիթ Օհանյանի բառիս բուն իմաստով լկտի պատասխանը բնակիչների բողոքներին: Ուրեմն, էս հաստավիզը, լսելով բողոքները, հայտարարել է, թե էսքան ժամանակ մարմնավաճառներին դիմացել եք, կամրջին էլ կդիմանաք: Ու ինչպես կասեր ռուսը՝ и как земля таких носит?

Բա, այ հանճարեղ արարած, բա որ դու էլ գիտես, որ պոռնիկներ կան այդտեղ, ու որ դա վատ է, ինչո՞ւ ամոթից գլուխդ չես կախում, որ քաղաքապետարանը հերթական անգամ չի կատարում իր գործառույթներից մեկը ու չի վերացնում մարմնավաճառների այդ բույնը:
Ու այ այսպես այնքան են անելու, մինչև մարդկանց գազազացնեն, ու մարդիկ դուրս գան իրենց հերն անիծելու: Տարոն ջան, համ սիրուն չի, համ քո ենթակաները սիրուն չեն, համ էլ, մեր մեջ ասած, դու էլ հեչ սիրուն չես արդեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here