տուն Քաղաքական Միջազգային Էստոնիայի Իդա Վիրումաա գավառը կարող է դառնալ Ռուսաստանի հաջորդ «Ղրիմը». The Christian...

Էստոնիայի Իդա Վիրումաա գավառը կարող է դառնալ Ռուսաստանի հաջորդ «Ղրիմը». The Christian Science Monitor

117
0

ida-virumaa kaart

Ռուսաստանի հաջորդ թիրախը կարող է դառնալ Էստոնիայի Իդա-Վիրումաա գավառը: Այս մասին գրում է The Christian Science  Monitor-ը: «Որոշ մարդիկ մտահոգություն ունեն, որ Էստոնիայի ռուսախոս փոքրամասնությունը կարող է գնալ Ղրիմի ճանապարհով», — ասվում է հոդվածում:

Պարբերականը գրում է, որ Իդա Վիրումաան հիշեցնում է Ղրիմը` այստեղի բնակչությունը մեծ մասամբ ռուսախոս է, գավառը գտնվում է Ռուսաստանի հարևանությամբ և իր հարևանի հետ ապրելու երկար պատմություն ունի: Սակայն ոչ բոլորն են կարծում, թե այս շրջանը ցանկանում է անջատվել Էստոնիայից: Նարվայի շատ բնակիչներ հայտարարում են, որ իրենց պետք չէ ռուսական «փրկությունը» և իրենք երջանիկ են Էստոնիայում: