տուն Հասարակություն Էջմիածնում նշվեց Տուրիզմի միջազգային օրը

Էջմիածնում նշվեց Տուրիզմի միջազգային օրը

185
0

Էջմիածնում` Մայր աթոռի տարածքում Տուրիզմի հայկական ֆեդերացիան սեպտեմբերի 27-ին կազմակերպել էր Տուրիզմի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ տոնը Հայաստանում նշվում է 2009 թվականից:

«Վայրն ընտրել ենք Էջմիածինը, քանի որ մշտապես ցանկանում ենք մարդկանց ցույց տալ զբոսաշրջության նոր գրավչության վայրերը: Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի կարևորագույն մասն է, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում կարևորագույն կետերից»,- նշեց Ապրեսյան:

Տուրիզմի հայկական ֆեդերացիան այս տարի դարձել է ՄԱԿ զբոսաշրջության կազմակերպության աֆիլիացված անդամ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, մասնավոր սեկտորի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիվանագետներ: Ելույթ ունեցան «Բերդ» պարային համույթը, Մայր աթոռի տարածքում գտնվող Ագապե սեղանատանը կազմակերպվել էր հյուրասիրություն, տեղադրված էին զբոսաշրջային թեմայով տաղավարներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here