տուն Հասարակություն Առողջապահություն Էջմիածնում դպրոցի բուժքույրը կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է. նա շփվել է աշակերտների հետ

Էջմիածնում դպրոցի բուժքույրը կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է. նա շփվել է աշակերտների հետ

332
0

Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի բուժքույրը մեկուսացվել է կորոնավիրուսի կասկածանքով։

Factor.am-ի հետ զրույցում տնօրեն Արուսյակ Մուրադյանն ասել է, որ բուժքույրը կիրակի նշանադրության արարողության է մասնակցել, որտեղ եղել է կորոնավիրուսով վարակված անձ։ Դրանից հետո նա 3 օր եկել է դպրոց, կատարել է բուժքրոջ պարտականությունները, շփվել երեխաների, կոլեկտիվի մյուս անդամների հետ։

«Այսօր եկավ, ինձ տեղեկացրեց, որ կորոնավիրուսի կասկածով պետք է մեկուսացվի, և դպրոցի մուտքից էլ հետ գնաց»,- նշել է տնօրենը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: