տուն Հասարակություն Առողջապահություն Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

396
0

Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում հայտանաբերվել է կորոնավիրուս: Այսօր քաղաքապետարանը չի աշխատում, քանի որ ամբողջ անձնակազմը պետք է թեստավորվի:

Այս մասին Araratnews.am-ին հայտնեցին Էջմիածնի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրներից:

Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանի հետ:

Մարիամը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը փակ չէ: 

«Երկու աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն երկուսն էլ այս ընթացքում հեռավար աշխատանքի մեջ են եղել և չեն շփվել մյուս աշխատակիցների հետ»,- ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը:

Հայկ Մագոյան