Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է.
«Այժմ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը։ Այս պահի դրությամբ՝ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի, և մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում»,- նշեց վարչապետը։ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ պետք է անցնեն ավելի խիստ միջոցառումների։
«Չնայած այսօր արդեն կոնտեքստային ասել ենք, բայց թատրոններ, կինոթատրոններ, համերգասրահներ այցելելուց պետք է խուսափենք, և կարծում եմ, որ վաղվանից առնվազն որոշ ժամանակով նման հիմնարկների գործունեությունը պետք է դադարի»,- ընդգծեց Փաշինյանը։
Էջմիածնի բնակիչը, որը վերադարձել է Իտալիայից և վարակվել կորոնավիրուսով, մասնակցել է նշանադրության արարողության։ Նրա հետ շփված անձանցից մի քանիսի մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուսը։