տուն Լուրեր Էշթոնն ու Ֆյուլեն սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի ընտրությունները

Էշթոնն ու Ֆյուլեն սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի ընտրությունները

194
0

RA Minister of Foreign Affairs Edward Nalbandyan, Catherine Ashton

Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել Ադրբեջանում նախագահական ընտրությունների սուր քննադատությամբ:

«Մենք հաշվի ենք առել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունը: Բարձր մասնակցությունը վկայում է ժողովրդավարական գործընթացներին ադրբեջանցինրի հավատարմության մասին: Սակայն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցույց տվեց այն լուրջ խնդիրները, որոնք առկա էին ընտրությունների օրը, և նախընտրական շրջանում վեր հանեց թերությունները` ազատ արտահայտման, հավաքների սահմանափակումներ: Այսպիսով, ապահովված չէին թեկնածուների հավասար իրավունքները՝ գործընթացին մասնակցելու համար, ինչը պարտադիր է միջազգային չափանիշներով»,- ասվում է նրանց հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որի ժամանակ գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է ընտրողների ձայների 85 տոկոսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here