Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը Ժնևում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, որը տարածել է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունը:
Լավրովն ու Էշթոնն անդրադարձել են «միջուկային ծրագրի խնդրի կարգավորման հնարավորություններին»: Լավրովը հանդիպել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան և այսօր առավոտյան «վեցյակի» բոլոր արտգործնախարարները ժամանել են Շվեյցարիա, ուր, ըստ հավաստաի աղբյուրներից, վերջապես ստորագրվելու է Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության վերաբերյալ համաձայնագիր: