ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել այն մաքսային գործողությունների կապակցությամբ, որոնք Ռուսաստանը կիրառում է Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ: Այս մասին ասվում է գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ:
«ԵՄ գլխավոր ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել վերջերս կիրառված առևտրային և մաքսային միջոցների կապակցությամբ, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Արևմտյան գործընկերության որոշ երկրների դեմ», — ասվում է Էշթոնի հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: Էշթոնը նշել է, որ «այդ միջոցները համահունչ չեն այն սկզբունքներին, որոնց տակ ստորագրել է Ռուսաստանը, ինչպիսիք են միջազգային իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր երկրի իրավունքը ազատ որոշելու այլ երկրների հետ հարաբերությունները»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մի շարք պատժամիջոցներ է կիրառում Ուկրաինայի և Մոլդովայի դեմ, որոնք պատրաստվում են մաս կազմել Եվրամիության Ասոցացման պայմանագրին: