ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին, այցելել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաք: Նա ծանոթանում է քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերով:
Նրանց է ուղեկցում նաեւ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՏԶԿ նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա դժգոհեց քաղաքի վիճակից, ասաց ոչ չի տեսնում այնտեղ որեւէ ծրագրի իրականացում:
«Հլը ստեղ նայի, ինչնա՞ արած: Եթե վերջացրած չի, ինչի՞ տեխնիկա չկա էստեղ: Էն կողմից քանդածա, էս կողմից քանդածա, հին, բարի ժամանակներն են»,-ասաց նա` նախարար Պպաիկյանին հրահանգելով պարզել, թե որն է խնդիրը: