Լոս Անջելեսի դատարանը որոշել է, որ հոլիվուդյան դերասանուհի Ֆառահ Ֆոսեթի նկարը, որը պատկանում է Էնդի Ուորհոլի վրձնին, պետք է պատկանի մահացած դերասանուհու գործընկեր Ռայան Օ՛Նիլին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Օ՛Նիլը հաղթել է Տեխասի Օստինի համալսարանի հետ դատական վեճում:
Տեղեկացնենք, որ Էնդի Ուորհոլն այս նկարը նվիրել է Օ՛Նիլիլն և Ֆոսեթին 1980 թվականին: Ուորհոլի այս նկարը գնահատվում է 30 մլն դոլար: