տուն Հասարակություն Մշակույթ Էնդի Ուորհոլի Կրկնակի վթար կտավը վաճառվել է 105 միլիոն դոլարով

Էնդի Ուորհոլի Կրկնակի վթար կտավը վաճառվել է 105 միլիոն դոլարով

183
0

71dae11fa0489ce02e50a0c1ed31f172

1963 թվականին Էնդի Ուորհոլի կողմից արված «Կրկնակի ավտովթար» կտավը Sothbey’s աճուրդների տան կողմից վաճառվել է 105.45 մլն դոլարով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Վերջին 13 տարում կոլեկցիոների հավաքածուում գտնվող կտավը նախատեսվում էր վաճառել 60 մլն դոլարով։

Նկարն ունի 2.4 մետր երկարություն և 4 մետր բարձրություն, կազմված է երկու մասից։ Աջ կողմում պատկերված է ծառին բախված ավտոմեքենայի 15 փոքր նկարներ, իսկ աջ կողմն ամբողջությամբ դատարկ է։ Այս նկարը «Մահ և վթար» շարքի չորս աշխատանքներից մեկն է։ Մյուս երեքը ցուցադրվում են ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և Ավստրիայի թանգարաններում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here