Կառավարությունը վաղվա նիստում կքննարկի «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը: Դրանով նախատեսվում է «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում (ՀՀ 0015, քաղ. Երևան, Կաշեգործների փ. 70) ստեղծել ազատ տնտեսական գոտի: Ակնկալվում է, որ այդ գոտու ստեղծմամբ հնարավոր կլինի ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտներում օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավել` արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու համար:
««ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ տարածքում ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը կնպաստի Հայաստանում ներդրումների և ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավմանը, տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: