Տաջիկստանում այսօր տեղի է ունեցել նախագահական երդմնակալության արարողություն: Հերթական չորրորդ անգամ երկրի սահմանադրության վրա ձեռքը դրած երդում է տվել Էմոմալի Ռահմոնը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
1992 թվականից այդ պաշտոնում գտնվող Ռահմոնը հաղթել է 2013 թվականի նոյեմբերի 6-ի ընտրություններում` ստանալով ձայների 84 տոկոսը: Տաջիկստանում նախագահական ժամկետը կազմում է 7 տարի: Այսօր կայացած արարողությունը տեղի է ունեցել Դուշանբեում կառավարական նստավայրի տարածքում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: