Հարրի Փոթթերի մասին ֆիլմաշարի շնորհիվ հայտնի դարձած բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոտսոնը հայտնվել է The Edit ամսագրի շապիկին եւ դարձել է The Green Carpet Challenge էկո հավաքածուի հերսուհին: Էկո հավաքածուի իմաստը նրանում է, որ օգտագործվում են միայն էկոլոգիապես մաքուր մատերիալներ, իհարկե, բացառելով կաշվի եւ մորթու օգտագործումը, արտադրման բոլոր ցիկլերն էլ բացառում են կենդանիների վրա փորձարկումները եւ շրջակա միջավայրի աղտոտումը: Վերջերս The Global Fund գալա երեկույթի շրջանակներում տեղի ունեցավ նմանատիպ հավաքածուի ցուցադրություն, որի ընթացքում տեղի ունեցած վաճառքի 20 տոկոսը նախատեսվում էր փոխանցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարող կազմակերպություններին:
Երբ եկել է հավաքածուն ամսագրում թողարկելու պահը GCC-իի հիմնադիր, օսկարակիր դերասան Կոլին Ֆերտի կին` Լիվիա Ֆերտն առաջարկել է Էմմա Ուոտսոնին հանդես գալ, որպես պրոեկտի դեմք: Երիտասարդ դերասանուհին շոյվել է նման առաջարկից եւ միանգամից համաձայնվել: