տուն Քաղաքական Միջազգային Էկվադորի Տունգուրահուա հրաբուխը ծուխ և մոխիր է արտանետել 10 կիլոմետր բարձրության վրա

Էկվադորի Տունգուրահուա հրաբուխը ծուխ և մոխիր է արտանետել 10 կիլոմետր բարձրության վրա

154
0

dsc0026

Էկվադորի կենտրոնում գտնվող Տունգուրաուա հրաբուխի ժայթքման հետևանքով մոխրի և ծխի սյան բարձրությունը կազմել է 10 կիլոմետր։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի իշխանություններին։ Այս ամենն ավելացրել է մտահոգությունները, որ հրաբուխը կարող է է´լ ավելի ուժեղ ժայթքել։

Տունգուրաուհան, որը գտնվում է Կիտոյից 130 կիլոմետր հեռավորության վրա, շատ ակտիվ է փետրվարի սկզբից։ Փորձագետները հաղորդում են, որ ուրբաթ օրը տեղի է ունեցել ուժեղ պայթյուն։ Տունգուրահուա թարգմանաբար նշանակում է «հրե կոկորդ», այն ակտիվ է 1999 թվականից։