տուն Տնտեսական Էկոլոգիապես մաքուր արտադրանքի անվան տակ տասնյակ ընկերություններ մոլորեցնում են սպառողին

Էկոլոգիապես մաքուր արտադրանքի անվան տակ տասնյակ ընկերություններ մոլորեցնում են սպառողին

186
0

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ էր իրականացրել «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» և նման անվանումներով մթերքների արտադրության ոլորտներում, պարզելու, թե որքանով են բարեխիղճ գործում արտադրող ընկերությունները: Պարզվել է, որ նման անվանումները սպառողներին մոլորեցնելու միտում ունեն, քանի որ ընկերությունները իրենց արտադրանքի վերաբերյալ սպառողներին տրամադրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն:

«Նյու Վեյկ» Արմավիրի պահածոների գործարանի տնօրեն Աշոտ Ադուլյանը նիստի ժամանակ հայտնեց, որ իրենք չեն իմացել, որ «Բիո», «Էկո» և նման անվանումներով արտադրանքի պարունակությունը օրենսդրությամբ կարգավորվում է և տարբերվում է այլ անվանումներով արտադրանքից: ՏՄՊՊՀ-ն հաշվի առավ այս հանգամնքը «Նյու վեյկ», «Թալին ֆուդ», «Կալաչ», «Կոնսեր», «Ռաֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի», «ԱՁ Գ. Հյուսյան» և «Ամառտի» ընկերություններին տվեց խիստ նախազգուշացում՝ տասնօրյա ժամկետում խախտումները վերացնելու հանձնարարականով:

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև «Բիո», «Էկո» և նման անվանումներով ոչ պարենային ապրանքների շուկան: Մաքրող և լվացող միջոցների պարագայում ևս կիրառվում են նշված տերմինները: Բայց քանի որ այս բնագավառը օրենսդրությունը հստակ չի կարգավորում, ՏՄՊՊՀ-ն հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here