Երբ որ մարդը գիտի, որ, տնից տեղից հեռու, որ ինսուլտ ստանա, չի գնալու հարևաններից պարտք անի, իրա հիվանդը չի մնալու պատգարակի վրա։ Դա մարդու կյանքի փոփոխություն ա, թե չէ՞։ Նման հարցադրումով պատգամավորներին դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի իր ամփոփիչ ելույթի ժամանակ՝ անդրադառնալով առողջապահության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին։
«Երբ որ գիտի մարդը ինֆարկտ ա ստանալու, չեն գնալու հիվանդանոց, էնտեղ ասեն, գիտե՞ք ինչ, մեր պետպատվերի փողը մարտի կեսերին պրծել ա, գնացեք մյուս տարի կգաք»,- ասաց նա։
Փաշինյանը շարունակեց հարցադրումների շարքը․ «Որ մինչև 18 տարեկան երեխաների համար բժշկական ծառայություններն անվճար են, բա դա մարդու կյանքի փոփոխություն չի՞»։