տուն Լուրեր Էթիկան խախտողներն անպատիժ են մնում

Էթիկան խախտողներն անպատիժ են մնում

97
0

shmays

Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստով քննել է մի խումբ լրագրողների դիմումն ընդդեմ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի, ով դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց բողոքի ակցիա կազմակերպած լրագրողների հասցեին:

Բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը նստած տեղից բացականչեց. «էս կապիկներին էլ հանեք ստից»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էթիկայի հանձնաժողովը հրաժարվեց քննել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի դեմ ուղղված դիմումը:

Իսկ եզդի ժողովրդին վիրավորած Մանվել Բադեյանի դեմ ուղղված դիմումը դեռևս քննվում է: