տուն Լուրեր Էդվարդ Նալբանդյանը կայցելի Լիոն և Բրյուսել

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Լիոն և Բրյուսել

152
0

edua

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 21-ին Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 

Հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

 

Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։