Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում էր։ Նա մասնակցում էր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Կարեն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվել է իրենց հետաքրքրող հարցի պատասխանը:
«Եզրակացության կմախքն արդեն պարզ է։ Ուրբաթ օրը ես նամակ եմ ուղարկել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին, որպեսզի նա աջակցի, և նաև ուղարկել եմ պարոն Էդուարդ Նալբանդյանի հրավերը, և առաջարկել եմ, որ եթե կա տարբերակ, ապա մայիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվի Նալբանդյանի ֆիզիկական մասնակցությունը։ Եթե չկա հնարավորությունը, ապա կազմակերպվի և տեսակապով աշխատենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: