Նախօրեին շոտլանդացիներն ականատես են եղել զարհուրելի մի տեսարանի։ Մայրաքաղաք Էդինբուրգի ափերի մոտ հայտնաբերվել է այլանդակված մարմնով հսկայական կետ, որը կշռում է մոտ 30 տոննա։
Մեծ դժվարությամբ հսյկայական կաթնասունին տեղափոխել են Շոտլանդիայի ծովային կենդանիների սպանդանոց, որտեղ հայտնի կդառնա, թե ինչից է սատկել կենդանին։ Ենթադրվում է, որ այն բախվել է հսկայական նավի շարժիչի պտուտակի հետ։