տուն Սպորտ Էդեն Ազարը վիրահատվել է

Էդեն Ազարը վիրահատվել է

162
0
MADRID, SPAIN - NOVEMBER 26: Eden Hazard of Real Madrid gets injured during the UEFA Champions League Group A soccer match between Real Madrid and Paris Saint-Germain at the Santiago Bernabeu Stadium in Madrid, Spain on November 26, 2019. (Photo by Burak Akbulut/Anadolu Agency via Getty Images)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարն ԱՄՆ-ում վիրահատվել է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վիրահատությանը ներկա են եղել նաև արքայական ակումբի բժշկական անձնակազմի անդամները: Առաջիկա օրերին ֆուտբոլիստն անցկացնելու է հիվանդանոցում:

Ազարը վնասվածքը ստացել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Լևանտեի» դեմ խաղում: Բելգիացին նոր էր ապաքինվել նախորդ տարվա նոյեմբերին ստացած վնասվածքից հետո:

Նախկինում հաղորդվում էր, որ վիրահատության պարագայում Ազարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Էդենը նախորդ ամռանն է տեղափոխվել «Ռեալ» ու այս ընթացքում Լա լիգայում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: