տուն Տնտեսական Զվարթնոցի կլոր շենքը՝ կոթող. ՀԽ-ի առաջարկը չի ընդունվել.

Զվարթնոցի կլոր շենքը՝ կոթող. ՀԽ-ի առաջարկը չի ընդունվել.

205
0

big_c231e3523

Կառավարությունը անհետևողական և անհասկանալի դիրքորոշում է ցուցաբերում «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի քանդման հարցում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման հայտարարություն արեց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նրա խոսքով՝ Հանրային Խորհուրդը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել, որ շենքը ծառայի հետաքրքիր ներդրումների և վերածվի կոթողի:

Մինչդեռ, ըստ նրա, կառավարությունը համարում է, որ շենքի պահպանման ծախսերը տնտեսապես հիմնավորված չեն և դրանք պետք է կատարի տնտեսվարող սուբյեկտը, տվյալ դեպքում՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները: Ի. Մուրադյանը ինչ-որ նիստի մասին էր հիշատակում, որը տեղի էր ունեցել վերջերս և որից ինքը չափազանց վրդովված էր: «Նրանից, ինչ լսել եմ վերջին նիստին, այլ ասելիք չունեմ, մեկնաբանություն չունեմ»,- հայտարարեց նա ու հանկարծակի ոտքի կանգնելով հեռացավ ասուլիսի սենյակից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here