տուն Քաղաքական Միջազգային Զուրաբ Ժվանիայի եղբայրը Սաակաշվիլուն մեղադրել է եղբոր սպանության պարտակման մեջ

Զուրաբ Ժվանիայի եղբայրը Սաակաշվիլուն մեղադրել է եղբոր սպանության պարտակման մեջ

165
0

REUTERSDavid-Mdzinarishvili-

Վրաստանի նախկին վարչապետ, պաշտոնական վարկածով դժբախտ պատահարից մահացած Զուրաբ Ժվանիայի եղբայրը` Գեորգին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին, Վանո Մերաբիշվիլին և Զուրաբ Ադեիշվիլին պատասխանատու են այս գործով. նրանք պարտակել են մարդասպաններին:

«Իհարկե ես այս հարցում ունեմ սուբյեկտիվ կարծիք: Ես իրավաբան կամ քննիչ չեմ, սակայն կարծում եմ, որ Միխեիլ Սաակաշվիլին այս հարցում քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի: Միխեիլ Սաակաշվիլին, Վանո Մերաբիշվիլին և Զուրաբ Ադեիշվիլին առնվազն պարտակել են մարդասպաններին, իսկ դա քրեական պատասխանատվություն է», — ասել է նա` նշելով, որ Զուրաբ Ժվանիայի սպանությունն առաջիկա ամիսներին կբացահայտվի:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վաչապետի մարմինը հայտնաբերվել էր նրա մտերիմներից մեկի բնակարանում: Պաշտոնական վարկածով նա մահացել է շմոլ գազից: Դեպքը տեղի է ունեցել 2005 թվականի փետրվարին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here