Այսօր Ազգային Ժողովի նիստին քննարկվեց մարտի 1-ի դեպքերի եւ 10 զոհերի բացահայտման վերաբերյալ քննչական նյութերի ծանոթացման համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին, ով նախաձեռնության հեղինակներից մեկն է:
«Դուք երեկ նշեցիք, որ այս հանձնաժողովը կարող է բացահայտել օրինակ 3 սպանությունները: Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ նման պնդումներով հանդես չգայիք, քանի որ կարող է տպավորություն ստեղծվել, որ հանձնաժողովի ստեղծումը ծառայելու է ձեզ համար որպես գործիք՝ ամրապնդելու այն գնահատակները, որոնք դուք ունեք եւ մենք գիտեք»,- ասաց Ֆարմանյանը:
Ի պատասխան Ջհանգիրյանը ասաց, որ եթե հանձնաժողովը ստեղծվի, ինքը մեկ ձայնի իրավուք է ունենալու:
«Եւ մենք համաձայնել ենք քաղաքական մեծամասնության առաջարկին, որ թվային առավելությամբ, զոռբայութամբ հարցեր չանցակցվեն: Եթե ձեզ մոտ կա այդպիսի մտավախություն, թող քաղաքական կոալիցիա ուենա մեծամասնությունը, ով կանդամակցի այդ հանձնաժողովի աշախատանքներին: Եթե անառարկելի փաստերի ծանոթանան եւ չհերքվող պնդումների, ոչ մեկ չի կարող չմիանալ օբյետիվ ճշմարտության բացահայտմանը: Ես համամիտ եմ, որ բոլոր քաղաքական ուժերի մասնակցության խնդիրը եւ պատասխանատվության հարցը պետք է քննարկվի»,-ասաց Ջհանգիրյանը: