Երեկ գրել էինք, որ առանձին ՔԿՀ-ներում, մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «զոն նայողներն» անհնազանդություն են դրսեւորել, ըստ տեղեկությունների, «օրենքով գողերի» օրինագծի դեմ: Անհնազանդությունն այն աստիճանի է եղել, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել:
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր վիճակը հանդարտ է՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վերահսկողության ներքո: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շարունակում են աշխատել նորմալ ռեժիմով:
Արդյոք անհնազանդությունը կապ ունի՞ «օրենքով գողերի» օրինագծի հետ՝ Լուսինե Մարտիրոսյանը չմեկնաբանեց:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ «զոն նայողները» նորից ընդվզեն եւ բողոքներ լինեն նաև այլ ՔԿՀ-ներում: