տուն Քաղաքական Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. ԱԳՆ

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. ԱԳՆ

168
0

Մայիսի 6-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացին: