տուն Հասարակություն Զոլյանը կոչ է անում տպարանի պատմական շենքում շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել

Զոլյանը կոչ է անում տպարանի պատմական շենքում շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել

250
0

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն առաջարկեց Տերյան և Քոչար փողոցների խաչմերուկում գտնվող նախկին տպարանի շենքի քանդելու գործընթացը ժամանակավորապես դադարեցնել։

Պատգամավորի խոսքով՝ ոչ միայն քաղաքացիները, այլև ոլորտի մասնագետները մտահոգություն են հայտնել շենքի հետ տեղի ունեցող գործընթացների առումով, և կոչ արեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Նարինե Թուխիկյանին ևս մեկ անգամ քննարկել հարցը համայնքի ներկայացուցիչների, երևանցիների, մասնագետների հետ։

«Եթե մտահոգություններն անհիմն են, ապա այդ քննարկումների արդյունքում այդ մտահոգությունները կվերանան, եթե հիմնավոր են, պետք է դրանց ընթացք տրվի, և հարցը լուծվի»,- ասաց նա։

Զոլյանը նշեց, որ այսօր Երևանի բնակիչները հիշում են, թե ինչ կատարվեց նախորդ իշխանության օրոք․ «Բայց նախորդ իշխանության հանցանքներից մեկն այն էր, որ այլանդակվեց քաղաքը, հատկապես Երևանի կենտրոնը։ Բազմաթիվ պատմական շենքեր ոչնչացվեցին, կառուցվեցին շենքեր, որոնք ընդհանրապես կապ չունեն Երևանի հետ ճարտարապետական առումով»։

Ըստ նրա, հենց սա է բնակիչների մտահոգության հիմնական պատճառը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ շինարարություն է սկսվել Գրապալատի պատմական շենքում, այն հատվածում, որտեղ պետք է տարածք ստանա Մնջախաղի պետական թատրոնը։