Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է լուրջ պատիժ կրել Ֆրանսիայի առաջնության 8րդ տուրում «Թուլուզի» հետ խաղում անթույլատրելի ժեստ ցուցադրելու համար: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
8-րդ տուրի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին և ավարտվել է տանտերերի հաղթանակով: Փոխարինման ժամանակ շվեդ մարզիկը «ատրճանակ» է ցուցադրել մրցակցի փոխարինողների նստարանի ուղղությամբ: Ենթադրվում է, որ Իբրահիմովիչի «ատրճանակն» ուղղված էր մրցակցի ֆուտբոլիստ Ջոնաթան Զեբինայի դեմ, ում հետ «Յուվենտուսում» հանդես գալու տարիներին Զլատանը բարդ հարաբերություններ է ունեցել:
Կարգապահական կոմիտեն այս հարցը կքննարկի հոկտեմբերի 24-ին: