«Լոս Անջելես Գելեքսին» պաշտոնապես հայտարարեց Զլատան Իբրահիմովիչի հեռանալու մասին:
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Իբրահիմովիչին ակումբում և MLS-ում իր ելույթների համար: 2018 թվականից, ինչ տեղափոխվել է մեր ակումբ, նա ակտիվացրել է ֆուտբոլը Լոս Անջելեսում: Շնորհակալ ենք Զլատանին իր պրոֆեսիոնալիզմի համար: Այն, ինչ նա արել է Լոս Անջելեսի բնակիչների և մեր երկրպագուների համար, անգնահատելի է»,- գրված է հայտարարությունում:
Ավելի վաղ Իբրան Instagram-ի էջում գրել էր. «Եկա, տեսա, հաղթեցի… Շնորհակալ եմ, «Լոս Անջելես Գելեքսի», ինձ կրկին կենդանի զգալու համար: «Գելեքսիի» երկրպագուներ, դուք ցանկանում եիք Զլատան, ես ձեզ տվեցի Զլատան: Միշտ խնդրեմ: Պատմությունը շարունակվում է … հիմա վերադարձեք բեյսբոլ դիտելու»: