տուն Քաղաքական Միջազգային Զինվորականներն իրենց ձեռքում են կենտրոնացրել Թաիլանդի օրենսդիր իշխանությունը

Զինվորականներն իրենց ձեռքում են կենտրոնացրել Թաիլանդի օրենսդիր իշխանությունը

54
0

3741890Գեներալ Փրայուտ Չան-Օչայի գլխավորած Թաիլանդի զինվորական վերնախավը այսօր որոշում է ընդունել ցրել երկրի օրենսդիր մարմնի վերին պալատը՝ սենատը և փաստացի իր ձեռքն է վերցրել երկրի ողջ օրենսդիր իշխանությունը: Այս մասին հաղորդում է France Presse լրատվական գործակալությունը:

Այսօր ավելի վաղ զինվորականները ձերբակալել էին նաև նախկին կառավարության կողմնակիցների որոնք զինված հակահարված էին պատրաստում զինվորական հեղաշրջմանը:

Հիշեցնենք որ մայիսի 22-ին Թաիլանդի բանակի հրամանատարությունը իշխանությունից հեռացրել էր գործող կառավարությանը և ժամանակավորապես դադարեցրել սահմանադրության գործողությունը: Երկրում մտցվել էր պարետային ժամ և գրաքննություն: