տուն Հասարակություն Առողջապահություն Զինվորներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Զինվորներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

2242
0

Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն ստացավ, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորներից երեքը՝ ծանր վիճակում տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Մեր թղթակիցը փորձեց պարզել, թե այս պահին ինչպես են բժիշկները գնահատում վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակը, սակայն հոսպիտալից որևէ հստակ տեղեկություն չհաղորդվեց: Բուժհաստատության ղեկավարի օգնականը մեզ հետ զրույցում խնդրեց ավելի ուշ զանգահարել` պատճառաբանելով, թե չգիտի ինչի մասին է խոսքը, և որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել:

Նշենք, որ ըստ հաղորդած տեղեկության` ավտոմեքենայում եղել են վեց զինվոր:

Մանրամանասերը քիչ անց: