Ամերիկյան The New York Times օրաթերթի լրագրողը, ով այցելել է ուկրաինական հարավ-արևելյան շրջաններ, եկել է եզրակացության, որ Կիևի և անջատողականների միջև հակամարտությունը մտնում է նոր, ավելի վտանգավոր փուլ: Փորձագետները խոսում են առայժմ երկու տարբերակի մասին` Ուկրաինայի մասնատում, կամ արևելքի միացումը Ռուսաստանին:
Լրագորղներ Էլիսոն Սմեյլին և Էդրյու Ռոտը նշում են, որ արևելքում զինված դիմակավոր մարդիկ ապահովում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը` ունենալ անկայուն իրավիճակ, ինչը թույլ չի տա մայիսի 25-ին անցկացնել նախագահական ընտրություններ: