ԱՄՆ Սենտենիալ քաղաքի դպրոցում աշակերտը կրակ է բացել, այնուհետև ինքնասպան է եղել։ Այս մասին հաղորդում է Associated PPress գործակալությունը։
Շերիֆի խոսքերով՝ ուսանողներից մեկը փորձել է կանխել իր ընկերոջ` զենքով մուտքը դպրոց, սակայն հրազենային վնասվածք է ստացել։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է երկու մարդ։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ զինված ուսանողը ցանկացել է վրեժ լուծել իր ուսուցչից, սակայն չի հայտնաբերել նրան աշխատավայրում։