տուն Լուրեր Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության գործով ձերբակալվել է մեկ հոգի

Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության գործով ձերբակալվել է մեկ հոգի

217
0

340zylnDpnNesGX5i5Zj_tn«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղի զորամասում ինքնասպանություն գործած զինծառայող Վանիչկա Հովակիմյանի գործով արդեն մեկ մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածը նույն զորամասի զինծառայող՝ Շմավոն անունով շարքային զինծառայող է: Նա մեղադրվում է զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 10-ին: Վանիչկա Հովակիմյանի դին հայտնաբերվել էր զորամասի տարածքում, նա այդ օրը ներքին վերակարգում օրապահ էր նշանակված: Վանիչկայի դին հայտնաբերվել էր ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Մանրամասները` 1in.am— ում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here