տուն Լուրեր Զինծառայողների ընտանիքներին տրվող օգնությունը կավելանա

Զինծառայողների ընտանիքներին տրվող օգնությունը կավելանա

89
0

zinvor

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջերս ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում, որով փոփոխություններ են կատարվել 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 668

Մ որոշման մեջ. «Փոփոխության ամբողջ իմաստն այն է, որպեսզի առանձին կատեգորիայի զինծառայողների պարգևավճարները բարձրացվեն: Ինչպես տեղյակ եք, այս պարգևավճարները նախորդիվ հայտնի էին կամ անվանվում էին դրամական օգնություններ , իսկ 2014 թվականի հունվարի 1-ից այն վերանվանվեց, որպես պարգևավճար»,-ասաց պարոն Սաիյանը՝ ավելացնելով, որ ավելացումները եղել են 10-50 տոկոսի սահմաններում. «Պարգևավճարները ավելացել են 10-50 տոկոսով և հիմա այն ընտանքիները, որոնք  ստանում են դրամական օգնություններ, կարող են դիմում գրել և այսուհետ ստանալ ամենամսյա պարգևավճարներ»,-ասաց Սմբատ Սաիյանը:

Սմբատ Սաիյանի խոսքով միայն 2014 թվականի այս ամիսների համար այս փոփոխություններից հետո կծախսվի 600 մլն դրամ. «Պետք է նշեմ, որ այս փոփոխությունները հավելյալ ծախսեր չեն առաջացրել պետբյուջեի համար, քանի որ  այս 600 մլն խնայված միջոցներ են: Այս գումարները խնայվել են սոցիալական ապահովության համար նախատեսված գմիջոցներից»,-ասաց Սմբատ Սաիյանը: