Զինծառայողի ծնողներին և ընտանիքի անդամներին հայհոյելու գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Անդրանիկ Մնացականյանին: Ըստ մեղադրանքի՝ N զորամասի զինծառայող, կապիտան, 27-ամյա Զավեն Նազարյանը անցնելով պաշտոնական լիազորությունների սահմանը` մարտական հենակետում հայհոյանքներ է տվել զինվորական կաթսան առաջինը մրոտող զինծառայողի ծնողների և ընտանիքի անդամների հասցեին:
Զավեն Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նյութն ամբողջությամբ` «Փաստինֆո»-ից