տուն Սպորտ Զիդանն այս ամռանը կարող է գլխավորել Մոնակոն

Զիդանն այս ամռանը կարող է գլխավորել Մոնակոն

148
0

Zidane_2255018b

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը կարող է այս ամռանը գլխավորել «Մոնակո» ֆուտբոլային ակումբը, որը պատկանում է ռուսաստանցի գործարար Դմիտրի Ռիբոլովլևին։ Այս մասին հաղորդում է L’Equipe օրաթերթը։

Այս հարցում մեծ հետաքրքրվածություն ունի հենց ակումբի սեփականատերը։ Ներկայում Զիդանը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։ Վերջերս հայտարարվել է, որ նա կգլխավորի ամդրիդյան ակումբը 2016 թվականի ամռանը, երբ կավարտվի իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի պայմանագիրը։