Կատարի կառավարությունը որոշում է կայացրել հեռացնել փողոցներից մեկից Զինեդին Զիդանին և Մարկո Մատերացիին նվիրված արձանը: Այդ արձանում ֆրանսիացի քադակագործ Ադել Աբդեսեմեդը պատկերել էր 2006 թվականին արձանագրված այն միջադեպը, երբ ֆրանսիացին գլխով հարվածել էր նրան սադրանքի ենթարկած իտալացի պաշտպանին և հեռացվել խաղադաշտից:
Քանդակը լուրջ դժգոհությունների առարկա է դարձել սովորական քաղաքացիների կողմից: Հոգևորականներն էլ բողոքել են, որ այդ արձանը հակասում է իսլամի նորմերին: Արձանը տեղադրվելուց մեկ ամիս անց այն հանվել է, և կտեղափոխվի ժամանակակից արվեստի թանգարան: Հիշեցնենք, որ 2022 թվականին Կատարը կընդունի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: