Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զինեդին Զիդանը իր լավագույն գոլն է համարում Ֆրանսիայի հավաքականի կազմում Նորվեգիայի դարպասը խփած գնդակը: 1998 թվականի փետրվարի 28-ին Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում Մարսելում ընդունել էր Նորվեգիայի հավաքականին: Խաղն ավարտվել է 3:3 հաշվով: Այդ հանդիպման ժամանակ Զիդանի գոլից հետո ֆրանսիացիներն առաջ էին անցել հաշվի մեջ` 2:1: