տուն Քաղաքական Միջազգային Զիդանին հրավիրում են Բորդո՝ որպես գլխավոր մարզիչ

Զիդանին հրավիրում են Բորդո՝ որպես գլխավոր մարզիչ

143
0

bordeaux-dement-deja-la-rumeur-zinedine-zidane-iconsport_por_130114_05_53,81989

Ֆրանսիական «Բորդոն» ցանկանում է Զինեդին Զիդանին հրավիրել գլխավոր մարզչի պաշտոնին` փոխարինելու գործող մարզիչ Ֆրանսիս Ժիյոյին: Այս մասին հաղորդում է Inside Spanish Football-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը, ով գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականն է, մրցաշրջանի ավարտից հետո կլքի իսպանական ակումբը:

Հիշեցնենք, որ Զիդանը կարիերայի սկզբում հանդես է եկել «Բորդոյում»: Ըստ որոշ տեղեկությունների` լեգենդար ֆուտբոլիստը կարող է գլխավորել նաև «Մոնակոն»: