Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս ունի, որ ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը կմնա իր օգնականի պաշտոնում նաև հաջորդ մրցաշրջանում։
«Հույս ունեմ, որ Զիդանը նաև հաջորդ մրցաշրջանում կլինի «Ռեալում»։ Սակայն կարող եմ հայտարարել, որ նա արդեն կարող է գլխավորել ցանկացած թիմ։ Որոշումը կայացնելու է ինքը Զինեդինը», — իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նոր մրցաշրջանում Զիդանը գլխավորելու է ֆրանսիական «Բորդոն»։