Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով ներկայում զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, մրցաշրջանի ավարտից հետո կլքի «արքայական» ակումբը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Զիդանն արդեն որոշումը կայացրել է և մտադիր է գլխավորել որևէ ակումբ որպես գլխավոր մարզիչ։ Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարգանքով է ընդունել Զիդանի այս որոշումը և չի ցանկացել համոզել նրան մնալ ակումբում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Զիդանը կարող է գլխավորել «Մոնակոն»։