տուն Լուրեր Բլոգ Զզվելի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում. Ազատ Աբրահամյան

Զզվելի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում. Ազատ Աբրահամյան

334
0

azat abrahamyan«” Պատմությունը` ձեզ չի մոռանա “…

Զզվելի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում:

Սա նման է դանդաղ մարող հրաբխի,ինչը ժամանակ առ ժամանակ,մի քանի պտղունձ արտանետումներ է անում` ահազանգելով ընդերքում սպառվող կենսունակ գոյացության ավարտը:Ու միայն Աստծուն է հայտնի,թե այդ ” հրաբուխն ” ինչքան ժամանակ մարած կմնա…

Երբ հասարակության մի մասն համառ պայքարում է ստրկության դեմ,իսկ մյուսն ընդհակառակը` իր մի քանի կոպեկը չկորցնելու,երբ մարդկային արժանապատվության բոլոր նորմերն ուրացած` մարդն սկսում է խրախուսել դավաճանությունն ու ամբողջատիրությունը հանուն սեփական ստրկությամբ ձեռք բերված թվացյալ բարեկեցության` հարևանի,ընկերոջ,բարեկամի,համաքաղաքացու հաշվին,այդ ժողովրդի ” ընդերքը ” դատապարտված է…

Հայը` երբ էր անտարբեր անցել,երբ իր հարևանությամբ կանանց ու աղջիկների են նվաստացնում:Երբ իր ընկերոջը,մտերիմին,համաքաղաքացուն ստորացնում ու բռնանում են:Երբ աչքի առաջ սոված ու աղքատության մեջ դեգերող հազարավոր ընտանիքներ են,մանկության հեքիաթներ չտեսած հազարավոր մանուկներ,խեղված ճակատագրեր ու համատարած դավաճանություն:

Միթե այս է մեր ժողովրդի իրական դեմքն ու էությունը,որ ապրել ու չենք իմացել…

Միթե վերջին մեր հաղթանակն ” Արցախյան գոյամարտում “,ինքներս մեզ բնաջնջելու` թշնամու իղձերի իրականացման հաղթանակն էր…Այլապես,երբ է հայի հերոս զինվորը թալանել սեփական ժողովրդին: Որ ֆիդայինն է կռվել սեփական ժողովրդին ստրկացնելու հեռանկարներով…սեփական երկիրը դատարկել տալու գնով` իշխանություն շորթելու մոլուցքով, ապականել ազգային ոգին ու արժեքները:

21-րդ դարի, ազգիս քաղաքական մտքի դեղնակտուցներն իրենց` ” դիմություն-ընդիմություն ” ներկայացման չստացված ու պարզունակ հանճարեղությամբ, հասարակությանն հասցնելով հիասթափության ու անվստահության վերջնակետին`հանուն մի քանի տարվա շռայլության,որ միևնույնն է,ունենալու են նույն ստրուկների կարգավիճակում,հասարակության ամեն համառորեն չմարող հրաբխի անհույս ժայթքումների ֆոնին` ցնծությունների էյֆորիա են ապրում:

” Ապրեք” տղերք…

Պատմությունը` ձեզ չի մոռանա…»

Ազատ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here