տուն Աշխարհ Զելենսկի-Ալիև հանդիպումը կայացավ

Զելենսկի-Ալիև հանդիպումը կայացավ

341
0

Ինչպես արդեն գրել էինք, նախատեսվում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Բաքու։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա պխաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ։ Այս մասին գրում է ռուսական korrespondent.net կայքը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հայտնած տեղեկությանը։ Ըստ հաղորդագրության նշվում է․

«Բաքվում սկսվել է պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։

Հանդիպման ավարտից հետո կանցկացվեն նախագահների ղեկավարությամբ պատվիրակությունների բանակցությունները: Կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր:

Նախագահները նաև հայտարարություն կանեն ԶԼՄ-ների համար: